CCAF-ը դատապարտում է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի կեղծիքը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտվում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի սուտը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի մասին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Երկիր» միության հաղորդագրության մեջ:



«CCAF-ը դատապարտում է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի մասին, որով նա հանդես եկավ ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Ազգային վեհաժողովի արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի անդամների առջեւ: Պատասխանելով ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլանի հարցին Վ.Չախալյանի գործի վերաբերյալ, Վրաստանի ԱԳ նախարարը ստեց նրա դատապարտման պատճառների եւ դատավարության արդարացիության վերաբերյալ»,-ասվում է CCAF հայտարարության մեջ:



Խորհուրդը պահանջում է Վրաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել Չախալյանին, վերականգնելով նրա իրավունքները, եւ կոչ է անում ԵԽԽՎ-ին առաքելություն գործուղել Վրաստան` Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կատարումը տեղում ուսումնասիրելու նպատակով:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---