Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Մենք բազմիցս ասել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կուժեղացնի Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը կարող է անդրադառնալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:



Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը կունենա իր դրական կողմերը, սակայն բացասականը, միեւնույն է, ավելի շատ է լինելու: Ընդ որում, Աբրահամյանը նշեց, որ Թուրքիան միշտ փորձում է ազդել հարեւան երկրների ներքին քաղաքական իրադրության վրա, հասարակական կարծիք փոխել: Նրա խոսքով, Անկարան նման քաղաքականություն է վարում նաեւ Բուլղարիայի ու Վրաստանի նկատմամբ, որտեղ մի շարք թուրքական հասարակական կազմակերպություններ են գործում: «Այսօր Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Մերձավոր Արեւելքում ու Բալկաններում»,- նշեց Աբրահամյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---