«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կկահավորի եւ տեխնիկայով կհագեցնի Հայաստանի գրողների միության շենքը

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի գրողների միության շենքի դահլիճը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ կհագեցվի նորագույն ձայնային ու լուսային տեխնիկայով, ինչպես նաեւ կկահավորվի, դեկտեմբերի 23-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:



«Վերանորոգման երրորդ փուլը կավարտվի ընթացիկ տարում, սակայն այդ ուղղությամբ դեռեւս ամեն չի արված»,-ասել է Անանյանը:



Ըստ նրա, լայնածավալ աշխատանքներ կատարելու համար այս դահլիճի կահավորումն ու հագեցումը տեխնիկայով մեծ նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել դահլիճը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---