23 դեկտեմբերի 2009 - 18:47 AMT
Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը մասնակցում են Հոլանդիայում ընթացող շախմատի փառատոնին
Հայ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը մասնակցում են հոլանդական Գրոնինգեն քաղաքում ընթացող շախմատի փառատոնին: Փառատոնին, հայ շախմատիստուհիներից բացի, մասնակցում են եւս 68 շախմատիստներ տարբեր երկրներից:

Արդեն ավարտվել են առաջին երկու տուրերը: Այդ տուրերից հետո Դանիելյանն ու Աղինյանը մեկական միավոր են վաստակել: Էլինա Դանիելյանը 21-րդ տեղում է, իսկ Աղինյանը` 26-րդ:

Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում են 9 շախմատիստուհիներ: