Գերմանիայում Հայաստանի դեսպանը այցելել է Զաքսեն Անհալթ երկրամաս

PanARMENIAN.Net - Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Գերմանիայի Զաքսեն Անհալթ երկրամաս: Այցի ընթացքում տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը երկրամասի ղեկավարության եւ Մագդեբուրգի քաղաքապետի հետ:



Երկրամասի վարչապետ Վոլֆգանգ Բյոմերի հետ հանդիպման ընթացքում Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց երկրամասի իշխանություններին մշակույթի եւ կրթության ոլորտներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը եւ պայմանավորվեցին մշակել առաջարկներ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ:



Քննարկեցին նաեւ Զաքսեն Անհալթ երկրամասի եւ ՀՀ մարզերից մեկի միջեւ կապ հաստատելու հնարավորությունը:



Արմեն Մարտիրոսյանի եւ Մագդեբուրգի քաղաքապետ Քոխ Ռյուդիգերի հանդիպման ընթացքում քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց համագործակցություն հաստատելու Մագդեբուրգի տեխնիկական համալսարանի եւ ՀՀ տեխնիկական համալսարաններից որեւէ մեկի միջեւ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպեց Հալլեի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի նեկայացուցիչ Հերման Հոլցի եւ Հալլեի հայկական փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---