Եգիպտոսում սկսել են պատրաստվել 2011թ. նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար եւ Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ամր Մուսան չի առաջադրելու իր թեկնածությունը 2011թ. Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: «Հարցը նրանում է, թե արդյոք դա հնարավոր է: Եւ պատասխանը կայանում է նրանում, որ ճանապարհը փակ է»,- «Ալ-Մասր ալ-Յոում» թերթին տված հարցազրույցում հայտնել է նա:



Եգիպտոսի օրենքների համաձայն, նախագահի պաշտոնի թեկնածուն պետք է ներկայացնի Եգիպտոսի քաղաքական կուսակցություններից մեկը: «Ես չեմ կարող որեւէ կուսակցություն մտնել զուտ ընտրություններին մասնակցելու համար,- ասել է Ամր Մուսան:- Դա հակասում է իմ սկզբունքներին, եւ ես գտնում եմ, որ դա ակնհայտ քաղաքական օպորտունիզմ կլիներ»:



45-ամյա Ամր Մուսան, ինչպես ենթադրում են, փորձելու է նախագահի պաշտոնում փոխարինել իր հորը` Հոսնի Մուբարակին, որը Եգիպտոսում իշխում է 1981-ից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---