23 դեկտեմբերի 2009 - 21:35 AMT
Էգեմեն Բաղիս. «Թուրքիայի ազգաբնակչության 60%-ը կողմ է ԵՄ մտնելուն»
Թուրքիա-ԵՄ գլխավոր բանակցորդ եւ Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիսըհայտարարել է, որ անցկացրած հարցումի համաձայն, թուրք հասարակության 60 տոկոսը համաձայն է ԵՄ Թուրքիայի մուտք գործելուն: Ստամբուլում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի պետնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ի համար Թուրքիայի կարեւորությունը օրեցօր ուժեղանում է: Նա նաեւ նշել է բարեփոխումների վրա ուշադրությունը սեւեռելու անհրաժեշտությունը: Բաղիսի խոսքերի համաձայն, Թուրքիան կմիանա ԵՄ-ին, թե ոչ, միեւնույն է` երկրին նոր սահմանադրություն է պետք: Ինչպես հայտնել է նախարարը, Թուրքիայի բնակչության 60 տոկոսն արդեն աջակցում է Եվրամիություն երկրի մուտք գործելուն, հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը: