Կարեն Շախնազարովը կտրականապես դեմ է սեւ-սպիտակ ֆիլմերի գունավորմանը

PanARMENIAN.Net - «Դասական սեւ-սպիտակ ֆիլմերը, ինչպիսին է, օրինակ, Կալատոզովի «Թռչում են կռունկները» ֆիլմը, պետք է սեւ-սպիտակ մնան: Մենք իրավունք չունենք գունավորել ֆիլմերը, որոնք որպես սեւ-սպիտակ էին մտածված»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Կարեն Շախնազարովը: Նա ընդգծել է, որ այդ գաղափարին դեմ է նաեւ ֆիլմի օպերատոր Սերգեյ Ուրուսեւսկու դուստրը, որը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել իրեն աջակցության համար:



Միեւնույն ժամանակ ռեժիսորը նշել է, որ նա առարկություններ չունի «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի գունավորված տարբերակի վերաբերյալ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---