ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցների միջեւ շահագրգիր խոսակցություն է տեղի ունեցել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների մասին:



Հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն, ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո:



Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է Պիտեր Սեմնեբիին քննարկվող հարցերի շուրջ ՀԱՊԿ դիրքորոշման վերաբերյալ, ներկայացրել է Կովկասում իրավիճակի կայունացման հեռանկարների տեսլականը: Շվեդացի դիվանագետը պատմել է այդ ուղղությամբ ԵՄ գործունեության եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում նախագծերի իրականացման մասին:

Կողմերը նշել են, որ կարծքիների փոխանակումը շատ օգտակար էր եւ պայմանավորվել են շարունակել շփումները նաեւ ապագայում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---