Անկարան դեռեւս կարողանում է պահպանել Իսրայելի եւ արաբական աշխարհի հետ հավասարակշռությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմավարական գործընկեր Թուրքիան դառնում է նաեւ Սիրիայի ռազմավարական գործընկերը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Թուրքիայի վարչապետի այցը Սիրիա բավականին հագեցած էր: Այդ այցի ընթացքում ստորագրվել են մոտ 56 պայմանագրեր: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան միջնորդ է Սիրիայի եւ Իսրայելի միջեւ», - ասել է Քանդահարյանը: Նա հիշեցրել է, որ այս օրերին տեղի են ունենում հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ Քուվեյթում: Այս փաստերը վկայում են արաբական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվացման մասին:

«Տարածաշրջանի առումով, Սիրիան Թուրքիայի համար Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հետ ռազմավարական համագործակցության ճանապարհին հիմնական քայլն է: Թուրքիան միջնորդի դեր է կատարում Իսրայելի եւ արաբական աշխարհի երկրների միջեւ: Ներկայում նրան հաջողվում է պահպանել որոշակի հավասարակշռություն: Մոտ ապագայում պարզ կդառնա , թե Անկարան արդյոք հաջող է իրականացնում իր միջնորդական առաքելությունը», - նշել է Շահան Քանդահարյանը, ավելացնելով որ հենց դրանից է կախված Թուրքիայի հզորացան կամ ոչնչացմա ն գործոնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---