Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կատարվում է անկախ Հայաստանից

PanARMENIAN.Net - 2009 թ. դրականն այն է, որ մարտի 1-ի իրադարձությունները չկրկնվեցին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ բացասականն ավելի շատ էր, հատկապես ընդգծեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, որում Թուրքիայի կողմից նախապայմաններ կան, նաեւ ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես նախապայմանների թվում է:



Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունների ջանքերի շնորհիվ Հայաստանը դուրս է մնացել այդ գործընթացից: «Հակամարտության կարգավորման գործընթացում մենք սուբյեկտից վեր ենք ածվել օբյեկտի, այն մեզանից անկախ է տեղի ունենում: Այդ հարցի առնչությամբ հիմնական գործընթացները տեղի են ունենում Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում: Մենք ընդամենը արձանագրում ենք իրադարձությունները», - ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի իշխանությունները ներքաշվել են այս գործընթացի մեջ` կատարելով արտաքին ուժերի պատվերը: Մարտիրոսյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ իշխանությունները հակամարտության լուծման ռազմավարություն չունեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---