Երեւանն Անկարային ազդանշան է տալիս` ժամանակը չի կարելի ձգել

PanARMENIAN.Net - Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացումը ձգձգելու դեպքում այդ փաստաթղթերն անվավեր հայտարարելու հնարավորության մասին հայտարարությամբ Հայաստանի քաղաքական վերնախավն ազդանշան է տալիս Թուրքիային, որ ժամանակը չի կարելի ձգել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նման հայտարարություններով հայկական կողմը ցույց է տալիս, որ ժամանակը զսպանակի պես չի ձգվում, եւ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ժամանակային շրջանակները նշանակություն ունեն»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման երկարաձգումը որակական փոփոխությունների կհանգեցնի:



Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ եթե Անկարան երկարաձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կօգտվի միջազգային իրավունքով իրեն հատկացված հնարավորությունից: «Ես արդեն հանձնարարել եմ պատրաստել Հայաստանի օրենսդրության փոփոխությունները, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանն ու անվավեր հայտարարելուն»,- նշեց Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---