Հայաստանում անգամ տնտեսական դաշտում ընդդիմությունը չունի իր տեղը

PanARMENIAN.Net - Դեռեւս 2008-ին «Ժառանգությունը» նախազգուշացնում էր Հայաստանի կառավարությանը, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է հայտնվելու: Եւ միջազգային ցուցանիշները ցույց տվեցին, որ երկիրը լուրջ տնտեսական անկում է ապրել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, երբ Տիգրան Սարգսյանին նշանակեցին ՀՀ վարչապետի պաշտոնում, կուսակցությունը հույս ուներ, որ նա երկրում տնտեսության զարգացմանն ուղղված որոշակի քայլեր կձեռնարկի:



«Այն վեկտորը, որը ՀՀ վարչապետը նշեց իր ծրագրում, դեկլարատիվ բնույթ է կրում»,- ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ 2010թ. պետբյուջեի ձեւավորումը ցույց տվեց, որ ընդդիմությունը չունի իր տեղը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական դաշտում, քանի որ տնտեսության մեջ նույնպես կենտրոնացված իշխանություն է գործում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---