ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին

PanARMENIAN.Net - Իր նիստումկառավարությունըհավանություն էտվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին:



Որոշումն ուղղված է ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը:



Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգը եւ աշխատանքային ծրագրերի կազմման եւ կատարողականների գնահատման ուղեցույցը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման եւ այդ համակարգով աշխատանքային ծրագրերի կազմման ու աշխատողների կատարողականների գնահատման ապահովմամբ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---