ՀՀ քաղաքացիական ծառայությունը կհամապատասխանի ԵՄ-ն չափանիշներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ «TIRI» միջազգային կազմակերպության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Դրանով նախատեսվում է մասնավորապես համատեղ միջոցառումների իրականացում` քաղաքացիական ծառայողների վերապատրաստումների եւ որակավորման բարձրացման գործընթացները բարելավելու ուղղությամբ, ուսումնական մոդուլների մշակում` կարճաժամկետ դասընթացների համար, Հա֊յաս֊տա֊նի Հանրապետության քաղաքացիական ծառայությունը ԵՄ չափանիշ֊ներին համապատասխանեցնելու գործընթացին նպաստում եւ այլն:



Հուշագրի ստորագրմամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը դառնում է Հանրային ինտեգրման կրթական ցանցի (ՀԻԿՑ) անդամ: Վերջինիս նպատակ֊ներն են` իրազեկում - հմտություններ` երկրի առաջընթացին աջակցելու համար, հանրային ոլորտում ինտեգրման հիմնական հմտությունների չափորոշիչների սահմանում, թափանցիկություն - տեղեկատվության ապահովում եւ այլն:



Ինտեգրումը տվյալ դեպքում ընկալվում է որպես բարեխիղճ աշխատանք, ազնվութ֊յուն, քաղաքացիական ծառայողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշ֊֊֊տո֊նին, որոնց օգնությամբ երաշխավորվում է վստահելի կատարողակա֊նութ֊յուն:



«TIRI»-ն անկախ ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է կառավարությունների, գործարար, քաղաքացիական հասարակության ներկայա֊ցուցիչների հետ, որպեսզի գտնի ազնվության եւ ինտեգրման սկզբունքով աշխա֊տելու պրակտիկ միջոցներ: «TIRI»-ն ստեղծվել է 2003թ. մի քանի անհատների կողմից` ինտեգրման մեխանիզմների միջոցով հակակոռուպցիոն ընկալումների ձ-ա֊վորման եւ չափորոշիչների որոշման հիմնական առաքելությամբ, հաղորդում է ՀՀ քաղաքացիական ծառայության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---