11 փետրվարի 2002 - 22:42 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԹԱԼԻԲԱՆԻ ՋՈԿԱՏՆԵՐՈՒՄ
Աֆղանստանում ծավալված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ֆեդերալ ուժերին գերի են ընկել երկու ադրբեջանցի: Բաքվում հրատարակվող «Հուրիեթ» թերթի տվյալներով, նրանց նամակները հայրենիք են փոխանցվել Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի միջոցով: Ինչպես պարզվել է, ներկայումս գերիները պահվում են Կուբայում` Գուանտանամոյում գտնվող ԱՄՆ ռազմական բազայում: Նրանցից մեկը` Աստրախանում բնակվող Ռուսաստանի քաղացի է, մյուսը` բնակվում է Բաքվում, սակայն երկու տարի է, ինչ հեռացել է տանից, եւ ծնողները ոչ մի տեղեկություն չեն ունեցել նրանից: Ինչպես պարզվել է, երկու երիտասարդներն էլ Աֆղանստանում ընթացող ռազմական գործողություններում ներքաշվել են վախաբիթների կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: