Պատրիարք Բարդուղոմեոս. Թուրքիայում ես ինձ «կարծես խաչված եմ» զգում

PanARMENIAN.Net - Տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսի այն արտահայտությունը, թե Թուրքիայում նա իրեն «խաչված է զգում», վկայում է խնդիրների առկայության առնչությամբ ափսոսանքի եւ մտահոգության մասին եւ չեն մատնանշում, թե ինչ-որ ճնշում կա կառավարության կողմից պատրիարքարանի եւ հույն փոքրամասնության վրա»,-ասվում է Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի մեկնաբանության մեջ:



Ինչպես գրում է թուրքական Dunya թերթը, հայտարարությունն արվել է այն բուռն արձագանքի կապակցությամբ, որը ստացան պատրիարքի ամերիկյան հեռուստաեթերում արտասանած խոսքերը տարեբր պետական գործիչների եւ ԶԼՄ-ների կողմից:



Պատրիարքարանն ընդգծում է, որ նման կայուն բառակապակցություններ կան բոլոր լեզուներում, եւ երբեմն դրանք օգտագործվում են նաեւ Թուրքիայի պետական գործիչների կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---