Օրենսդիրների նամակը Սասուն Միքայելյանին ազատ արձակելու վերաբերյալ կոռեկտ չէ

PanARMENIAN.Net - «ՀՀ ԱԺ պատգամավորների ուղերձը Հայաստանի նախագահին` Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրանքով, ես դիտարկում եմ որպես սադրանք, քանի որ դրա համար գոյություն ունեն ներման եւ համաներման համապատասխան ռեժիմներ, որոնցից կարող էին օգտվել օրենսդիրները»,-Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:



Ըստ Հարությունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորները, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, պետք է իրազեկ լինեին այդ ռեժիմներին եւ դրանց գործողության մեխանիզմներին, ոչ թե գրավոր դիմեին նախագահին: «Այդ նամակը իրավական համատեքստում չէր կարող հանգեցնել Սասուն Միքայելյանի ներմանը կամ ազատ արձակմանը, քանի որ դրա համար կան այլ մեխանիզմներ»,-ասել է Հարությունյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---