Արմեն Ռուստամյանը Ֆիլիպ Գորդոնին է ներկայացրել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներին եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին է ներկայացրել ՀՅԴ եւ Հայաստանի մի շարք այլ կուսակցությունների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:



«Ամերիկա իմ այցի հիմնական նպատակն է ներկայացնել ՀՅԴ մոտեցումները հայ-թուրքական մերձեցման այս գործընթացի վերաբերյալ, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից: Ես հիշեցրի ամերիկյան կողմին այդ հարցի վերաբերյալ Վաշինգտոնի մոտեցումը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:



Ա.Ռուստամյանը Ֆ.Գորդոնի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ հայ-թուրքական գործընթացը չի համապատասխանեցվում այդ սկզբունքներին եւ, որ ընընդունելի է պայմանավորել այդ գործընթացը ղարաբաղյան կարգավորմամբ:



«Հանդիպումների ընթացքւմ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Կայդենաուն ինքն է նշել, որ եթե հայ-թուրքական գործընթացը պայմանավորված լիներ ղարաբաղյան կարգավորմամբ, ապա ինչի համար է ողջ այս գործընթացը»,-ասել է Արմեն Ռուստամյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---