Տիգրան Սարգսյան. Հայաստանը կկարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ ծանր 2009 թվականից

PanARMENIAN.Net - Կառավարության գործունեության օբյեկտիվ գնահատման համար ժամանակ է հարկավորմ, գտնում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «2009թ. կառավարության գործունեության արդյունքների ամփոփման համար ժամանակ է հարկավոր, հասկանալու համար, թե ինչ մարտահրավերներ էին ծառացել երկրի առջեւ, ապագայում առավել խորը եւ անաչառ գնահատական տալու նպատակով»,-ասել է նա լրագրողներին, ամփոփելով կառավարության գործունեությունը 2009թ.: Ըստ նրա, Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 լի էր դժվարություններով, սակայն «մեր երիտասարդ պետությունը ցույց տվեց, որ կարող է հաղթահարել այն նվազագույն կորուստներով»:



Վարչապետը նշել է, որ համաշխարհային ճգնաժամը չէր կարող շրջանցել Հայաստանը, այն բացահայտեց երկրի տնտեսության թույլ կողմերը եւ դասեր մատուցեց` առավել համարձակ լինել բարեփոխումների իրականացման, տնտեսության դիվերսիֆիկացման եւ մրցակցության համար հավասար պայմանների ստեղծման հարցերում:



Տ.Սարգսյանը հավելել է նաեւ, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրի հասցեին բազմիցս է քննադատություն հնչել, այնուամենայնիվ, միջազգային կառույցների կողմից այն արդյունավետ է ճանաչվել:



Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ եղել են նաեւ բացթողումներ, մասնավորապես, դանդաղ էին իրականացվում բարեփոխումները, ժամանակին չեն ներդրվել համապատասխան ինստիտուտները: Այդ առնչությամբ Տ.Սարգսյանն առանձնապես ընդգծել է, որ ժողովրդի բարեկեցությունը նույնպես կախված է ժողովրդից, հարկավոր է փոխել մեր վարքագիծը, «եթե մենք ցանկանում ենք քաղաքակիրթ ժողովուրդ դառնալ, չպետք է աղբը դուրս նետենք մեքենայի պատուհանից, կապենք անվտանգության գոտիները»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---