25 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT
Հասմիկ Պողոսյան. Հանդիսատեսին ֆոնոգրամայի օգտագործման մասին իրազեկման խնդիրը հիմնականում լուծված է
Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրամանագիր է ստորագրել պետական համերգասրահներում ֆոնոգրամայի օգտագործման վերահսկողության խստացման մասին: Հրամանագրին հետեւեցին Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված ուղղումները, որով պատասխանատվություն է սահմանվում ֆոնոգրամայի օգտագործման համար կարգի խախտման համար: Ուղղումների նախագիծն արդեն շրջանառության մեջ է խորհրդարանում, եւ ընդունման դեպքում ֆոնոգրամայի չարտոնված օգտագործումը կարող է վարչական իրավախախտում համարվել, ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 25-ին կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, գերատեսչության աշխատակիցները հետեւում են հրամանագրի կատարմանը եւ գրանցել են ֆոնոգրամայի տակ ելույթի երկու փորձ: