«Վերին Լարս» անցակետի բացումը թույլ կտա Հայաստանին վերականգնել ավտոմոբիլային փոխադրումների տեսակարար կշիռը

PanARMENIAN.Net - Վերին Լարս անցակետի բացումը թույլ կտա Հայաստանին վերականգնել ավտոմոբիլային փոխադրումների տեսակարար կշիռը, գտնում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Եթե Վերին Լարսը հանձնվի շահագործման 2010թ. գարնանը, ապա մեքենաներով ապրանքների տեղափոխման տեսակարար կշիռը նորից կվերականգնվի,եւ դա, բնականաբար, կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ մեր տնտեսավարող սուբյեկտների համար»,-ասել է նա: Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը ուշադիր հետեւում է Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ բանակցային գործընթացին եւ նշում է առկա դրական դինամիկան:



Ինչպես ասել է վարչապետը, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շ.Շայդուլինի հետ ամփոփվել են երկաթգծի 2009 թվականի աշխատանքները եւ արձանագրվել է, որ երկաթգծով իրականացված ապրանքաշրջանառությունը 18 տոկոսով աճել է 2008 թվականի համեմատ: «Սա, իհարկե, հետաքրքիր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդհանուր ապրանքնաշրջանառության ծավալները նվազել են: Ե՛վ արտահանումը, ե'ւ ներմուծումը 2009 թվականի ընթացքում նվազել են, բայց երկաթգծով իրականացվող ապրանքների շրջանառության ծավալները աճել են»,-ասել է նա:



Այս առնչությամբ Տ.Սարգսյանը նշել է, որ երկաթուղային բեռնափոխադրումների աճը կապված է նաեւ 2009-ին հանքահումքային ոլորտում գրանցված աճի հետ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---