25 դեկտեմբերի 2009 - 19:17 AMT
Եվրահանձնաժողովը մարդասիրական օգնություն է տրամադրում Հարավային Կովկասի երկրներին
Եվրահանձնաժողովը 2 մլն եվրո է տրամադրել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում աղետների դեմն առնելու համար: PanARMENIAN.Net -ի ստացած Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարավային Կովկասի այդ երեք երկրները տարեցտարի ավելի հաճախ են ստիպված լինում դիմակայել բնության այնպիսի աղետների, ինչպիսիք են սողանքները, սելավները, ջրհեղեղները եւ երկրաշարժերը: Այս օգնությունը հնարավորություն կտա տեղական եւ ազգային իշխանություններին ընդլայնելու հնարավորությունները` այդ երեւույթներին դիմակայելու համար:

Ֆինանսական օգնությունը կուղղվի Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության վարչության միջոցով: