25 դեկտեմբերի 2009 - 19:35 AMT
ՀԿԵ-ն շարունակում է իջեցնել տոմսերի արժեքը
Արարատի մարզի բնակչության համար երկաթուղային ուղեւորափոխադրման ծառայությունների հասանելիությունն ապահովող պայմանների ստեղծման նպատակով «ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է 50 դրամով Երեւան-Արարատ-Երեւան տակտային էլեկտրագնացքի տոմսերի արժեքի իջեցման մասին: Գնի փոփոխությունը կգործի դեկտեմբերի 28-ից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանը, «էլեկտրագնացքի տոմսերի արժեքի իջեցումը մեր հաճախորդների կողմից փորձարկվող ընդհանուր ֆինանսական բեռնվածության թեթեւացմանը, ինչպես նաեւ երկաթուղային երթեւեկության գրավչության բարձրացմանն ուղղված ընկերության քաղաքականության հաստատումն է»: