Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ժամկետները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դինամիկան 2010-ին անփոփոխ կմնա եւ կլինի այնպիսին, ինչպիսին 2009-ին էր: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման կարծիք հայտնեց լրագրողներին Երեւանում կայացած մամլո ասուլիսում` ամփոփելով 2009 թվականը: Ընդ որում, նա ավելացրեց, որ Իրանի իրական մասնակցությունն այդ հակամարտության լուծմանը քիչ հավանական է, քանի որ կարգավորման ձեւաչափը չի փոխվելու:



Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում երկու երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրված Արձանագրությունների` Թուրքիայի կողմից վավերացվելու ժամկետներին, ապա Տիգրան Սարգսյանը հրաժարվեց կանխատեսել դրանք` նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է այդ գործընթացի զարգացման բոլոր հնարավոր սցենարները:



Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, պետության արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---