ՀՀ պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Նախօրեին համացանցում հայտնվեց Խոջալուի մասին ադրբեջանական հերթական «ֆիլմը», որտեղ «հյուրասեր եւ խաղաղասեր» ադրբեջանցիները պատմում են Խոջալուի «ողբերգության» մասին:



Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական «ֆիլմում» առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ եւ խեղաթյուրված փաստեր:



Լկտի սուտ են Զորի Բալայանի «գրած» գրքից մեջբերումները: Դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը, նշելով, որ ինքն այդպիսի գիրք չի գրել:



«Ֆիլմում» նշվում է, որ Խոջալուից փախած բնակիչները գնդակահարվել են հայկական Նախիջեւանիկ գյուղի մոտ: Այս փաստը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1992թ. փետրվարին Աղդամի մոտակայքում գտնվող Նախիջեւանիկ գյուղը հայկական զինուժի վերահսկողության տակ չէր:



«Ֆիլմնե ավարտվում է հուզիչ, սրտաճմլիկ երաժշտությամբ եւ, իբր թե զոհերի ու դեպքի ականատեսների լուսանկարներով: Ընդամենը 1-2 րոպե որոնումից հետո պարզ է դառնում, որ լուսանկարներից մեկը վիրավոր հայ երեխայի լուսանկար է, որը տպագրվել է «Կուզբասի կոմսոմոլեց» թերթի 1991թ. դեկտեմբերի 5-ի համարում, իսկ հոդվածը կոչվում է «Երկար ճանապարհ դեպի Էրքեջ»:



Մնում է միայն ադրբեջանական ագիտպրոպի աշխատակիցներին խորհուրդ տալ ավելի ուշադիր լինել եւ այնպիսի կեղծիքներ անել, որ այդքան ակնառու չլինեն եւ հեշտությամբ չբացահայտվեն, ասվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---