Թեհրանում ընդդիմությունը բախվել է ոստիկանության հետ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել Թեհրանի հարավային շրջաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով «Ռոյթեր» գործակալության վրա:

«Մարդկանց մի մեծ խմբի եւ անվտանգության ուժերի ստորաբաժանումների միջեւ բախումներ են տեղի ունեցել բողոքի երթի ժամանակ»,-մեջբերում է գործակալությունը իրանական Jaras կայքէջում հրապարակված հաղորդագրությունը:



Ասվում է, որ բախումները տեղի են ունեցել տարբեր վայրերում:



Հնարավոր զոհերի եւ տուժածների մասին ոչինչ չի ասվում: Միջադեպի մանրամասները դեռեւս չի հաջողվել պարզաբանել անկախ աղբյուրներից, քանի որ օտարերկրյա մամուլին արգելված է ուղիղ ռեպորտաժներ վարել Իրանում բողոքի ակցիաների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---