Նախատոնական օրերին Թբիլիսի-Մոսկվա եւ Մոսկվա-Թբիլիսի չվերթերը չեն կայանա

PanARMENIAN.Net - Նախատոնական օրերին Թբիլիսի-Մոսկվա եւ Մոսկվա-Թբիլիսի չվերթերը չեն կայանա: Վրաց իշխանությունները, ինչպես նաեւ Arizena ավիաընկերությունը այդպես էլ հաստատում չստացան Մոսկվայից չարթերային չվերթերը վերսկսելու մասին: Դա դիտարկվում էր որպես առաջին քայլն, ուղղված ՌԴ-ի կանոնավոր ավիահաղորդակցության լայնածավալ վերականգնմանը, որը կասեցվեց 2006թ., երբ Թբիլիսիում եւ Բաթումում չորս ռուս սպաներ մեղադրվեցին լրտեսության մեջ:



Սակայն թռիչքների վերսկսման հնարավորությունը, անկախ Մոսկվայի ու Թբիլիսիի հակասություններից, առաջինը մեկնաբանեց ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը: Մեդիաֆորումում ՌԴ նախագահն ասել է, որ խնդիրներ չի տեսնում թռիչքների վերականգնման համար: Իսկ Վրաստանի նախագահը պատասխանեց ընդամենը իր մամլո քարտուղարի միջոցով, թե չի առարկում` հիշեցնելով, որ հաղորդակցության դադարեցման նախաձեռնողը հենց ՌԴ-ն էր:

Աղբյուրը Վրաստանի կառավարությունում ասել է, որ Թբիլիսիում ի սկզբանե չէին հավատում, որ թռիչքները կարող են վերականգնվել, սակայն ձեւական կողմը պաշտպանելով, դիմել էին Մոսկվային` մեկ անգամ եւս ընդգծելով համագործակցությունը վերսկսելու իրենց պատրաստակամությունը, եւ հակառակը, ցույց տալու համար, որ ՌԴ ղեկավարությունը դեռեւս պատրաստ չէ դրան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---