Լեւոն Ջուլֆալակյան. Ես աշխարհի առաջնությունից ավելի շատ մեդալներ էի սպասում

PanARMENIAN.Net - Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2009 թվականն իր սաների համար հաջող էր: «Փետրվարիան մեր հավաքականը լավ ելույթ ունեցավ «Աշխարհի գավաթում», միայն եզրափակչում ծանրամարտում պարտություն կրեցինք Ռուսաստանի հավաքականից»,- ասաց Ջուլֆալակյանը:



Ապրիլին հայ ըմբշամարտիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձան երկու ոսկե մեդալներով. չեմպիոն դարձան Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ ք/կ):



Աշխարհի առաջնությունում, որը կայացավ Դանիայում, արծաթե մեդալ նվաճեց Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ): «Ես աշխարհի առաջնությունից ավելի շատ մեդալներ էի սպասում, բայց մենք կփորձենք ուղղել սխալներն արդեն 2010-ին»,- ավելացրեց Ջուլֆալակյանը:



Գլխավոր մարզչի խոսքով, 2010 թվականը շատ կարեւոր է հայ ըմբշամարտիկների համար, քանի որ Երեւանում տեղի է ունենալու «Աշխարհի գավաթը»: «Բացի դրանից մեզ սպասում են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, որոնց մենք արդեն պատրաստվում ենք եւ այժմ հավաքներ ենք անցկացնում»,- ասաց գլխավոր մարզիչը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---