26 դեկտեմբերի 2009 - 19:06 AMT
ՀՀ Ազգային գրադարանում տեղի ունեցավ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի գրքերի շնորհանդեսը
Դեկտեմբերի 24-ն նշվում էր միանգամից երկու իրադարձություն` հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ծննդյան օրը եւ նրա երկու գրքերի շնորհանդեսը` «Լռության ձայնը» եւ «Հանապազօրյա լույսի ճանապարհը»: Հեղինակը այդ գրքերը նվիրել է մայրիկին եւ առաջին ուսուցիչ Աիդա Էքիմբաշյանին:

Միջոցառման ընթացքում Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը ռեժիսորին պարգեւատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով: ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհաջանյանը ՌԴ Բնական գիտությունների եւ Եվրոպական Բնագիտական գիտությունների ակադեմիաների անունից Վիգեն Չալդրանյանին հանձնել է Լյուդովիկոս II Ոսկե խաչը:

«Հատկանշական է, որ Չալդրանյանին հանձնվել է հենց այդ պարգեւը, քանի որ Լյուդովիկոս II մեծ ուշադրություն էր դարձնում մշակույթի եւ գիտության հարցերին», - ընդգծել է ակադեմիկոսը: