Թեհրանում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

PanARMENIAN.Net - Թեհրանի կենտրոնում շիիթական Աշուր տոնակատարության ժամանակ Իրանի անվտանգության ծառայությունները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել: Իրանական ընդդիմության կողմնակիցների կայք էջերը հաղորդում են չորս զոհերի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ էր օգտագործել:



ԲԱխումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդները կոչ արեցին իրենց կողմնակիցներին դուրս գալ փողոցները շիիթ-մահմեդականների Աշուր տոնի ամենաթեժ պահին:



Լարվածությունը երկրում աճել է ազդեցիկ դիսիդենտ, մեծ հայաթոլլա Խոսեյն Ալի Մոնթազերիի մահից հետո, որը վախճանվել է անցած շաբաթ 87 տարեկան հասակում: Ընդդիմության առաջնորդ Միր Խոսեյն Մուսավիի կողմնակիցները որոշեցին օգտագործել շիիթական տոնը, որպես միջոց իրենց հերթական դժգոհությունը հայտնելու համար: Նրանք դիմեցին այդ քայլին, քանի որ Իրանում ներկայումս արգելված է լայնածավալ բողոքի ակցիաներ անցկացնելը: Ընդ որում Աշուր տոնի ժամանակ դուրս են գալիս միլիոնավոր մարդիկ, հաղորդում է BBC-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---