Վաշինգտոնում բացվել է ամերիկա-թուրքական հեռուստաալիք

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում բացվել է ամերիկա-թուրքական հեռուստաալիք: «Ամերիկա-թուրքական հեռուստաալիքը» (TATV) կհեռարձակվի ԱՄՆ-ում:

TATV-ի ստեղծողները հիմնական ուշադրությունը դարձնելու են Հայոց ցեղասպանության, Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդրներին: TATV-ն թուրքական եւ անգլերեն լեզուներով կպատրաստի նաեւ պատմության, մշակույթի եւ սոցիալական ոլորտին վերաբերվող հաղորդումներ:

Հեռուստաալիքի անձնակազմը հիմնականում աշխատում է կամավորական սկզբունքներով: Նրանց խոսքերով, հեռուստաալիքը ունի 2 լսարան` թուրքերը եւ ամերիկացիները: TATV-ն մտադիր է ընդլայնել թեմատիկական հաղորդումները, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---