Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

PanARMENIAN.Net - Դրանցում հարցականի տակ էր դրվում ոչ միայն Ահմանիդեժադի իշխանության լեգիտիմությունն, այլեւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի:



Իրանի բարեփոխականների կայքէջը հաղորդում է, որ Թեհրանում կրկին բախումներ են եղել ընդդիմության կողմնակիցների եւ նախագահ Ահմանիդեժադի անվտանգության ուժերի միջեւ:



Ընդդիմադիրների «Նորոզ» կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Մուսավիի մի խումբ կողմնակիցներ հավաքվել էին «Իբն Սինա» հիվանդանոցի դիմաց, որտեղ գտնվում էր դիահերձարանից խորհրդավոր ձեւով անհետացած Մուսավիի մարմինը: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:



Աշխարհի տեղեկատվական գործակալությունները հաղորդում են, որ ցույցի կարգախոսներն ավելի ծայրահեղական էին, քան ամռանն էին: Դրանցում հարցականի տակ էր դրվում ոչ միայն Ահմանիդեժադի իշխանության լեգիտիմությունը, որն ընտրվել էր 2009 թ. հունիսի 12-ին, այլեւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---