Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանը մինչեւ 2010թ. ապրիլը չի բացվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանը մինչեւ 2010թ. ապրիլը չի բացվի: Այդ մասին հայտնեց Եվրասիայի հարցերով Stratfor ռազմավարական կանխատեսումների կենտրոնի փորձագետ Մարկո Պապիկը: Նրա խոսքով, Թուրքիան տարածաշրջանում առանցքային խաղացող է եւ շատ բան կախված է այն բանից, թե ինչ է անում: «Եւ եթե Թուրքիան առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդատվությունների շարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, դա կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել 2010-ին: Տարածաշրջանում առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է լինելու: Լեռնային Ղարաբաղը կարող է արդարացում դառնալ հակամարտության համար, ինչպես տեղի ունեցավ 1914թ. Առաջին աշխարհամարտից առաջ ոչինչ չնշանակող, գաղութային Բոսնիայում»,- նշեց փորձագետը:



Stratfor կենտրոնի փորձագետը գտնում է, որ տարածաշրջանում ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյոք Թուրքիան ցանկանում է առանց Ադրբեջանի գործարք կնքել Հայաստանի հետ, եւ արդյոք Ռուսաստանը թույլ կտա Ադրբեջանին օգտագործել իր ճնշող ռազմական առավելությունը, որպեսզի ինքնուրույն վերադարձնի Լեռնային Ղարաբաղը: «Թուրքիան սկսում է զբաղեցնել իր տեղն աշխարհում եւ դառնում է ոչ թե պարզապես տարածաշրջանային, այլ իսկապես գլոբալ խաղացող: Նրա շարժումը Հայաստանի կողմն ուղղված է Կովկասում եւ դրա սահմաններից դուրս ազդեցության ընդլայնմանը»,- հայտնեց նա, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---