28 դեկտեմբերի 2009 - 16:24 AMT
Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» կստեղծվի
20092. դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ու Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» հիմնելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին, հաղորդում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Մայքրոսոֆթ Ար Էյ տնօրեն Գրիգոր Բարսեղյանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ.Ենգիբարյանը:

Մայքրոսոֆթ նման ինովացիոն կենտրոնններն աշխատում են աշխարհի 40 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվելիք կենտրոնը կդառնա առաջինը Հարավային Կովկասում: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն» իր գործունեությունը կսկսի 2010-ի կեսերին եւ կզբաղվի ինչպես դասախոսական գործունեությամբ, այնպես էլ հետազոտական աշխատանքով: