28 դեկտեմբերի 2009 - 16:26 AMT
Ստամբուլում տեղի են ունեցել քուրդ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ
Ստամբուլի կենտրոնում տեղի են ունեցել ոստիկանության եւ քուրդ ցուցարարների միջեւ բախումներ: Ցուցարարները ոստիկանության վրա նետում էին քարեր եւ այրվող լուծույթով շշեր: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բախումների հետեւանքով տուժել են 10 մարդ, այդ թվում` երկու ոստիկան: Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է. «Ստամբուլի Գազի շրջանում, որտեղ հիմնականում բնակվում են Թուրքիայի հարավ-արեւելքից գաղթած քրդեր, ցուցարարները պայթեցրել են մի քանի խանութներ, փորձում էին ոստիկանական բաժին ընկնել: Բողոքի ցույցին մասնակցում էին կանայք եւ երեխաներ»:

Ցույցի ալիքն ուժեղացել է, երբ ձերբակալվել են մոտավորապես երեսուն քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում` մի շարք գավառների գավառապետեր, որոնց մեղադրում էին «Քուրդստան» բանվորական անջատողական կուսակցության հետ կապ ունենալու համար: Թուրքական ԶԼՄ-երի տվյալների համաձայն, Թուրքիայի հարավ-արեւելքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվել են անկարգություններ հրահրող երեք մարդ: