28 դեկտեմբերի 2009 - 16:30 AMT
2010 թ-ի Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել հայ կին բռնցքամարտիկները
Դեկտեմբերի 28-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Դերենիկ Գաբրիելյանը ասել է, որ Սիրողական բոքսի միջազգային ասոցիացիան (AIBA) նախատեսել է որոշ փոփոխություններ: «2012 թ-ի Օլիմպիական խաղերին փոփոխության կենթարկվեն քաշային կարգերը: 48,051, եւ 57կգ քաշային կարգերի փոխարեն բռնցքամարտիկները ելույթ կունենան 49, 52 եւ 60 կգ քաշային կարգերում», -ասել է նա:

Նրա խոսքերով, բոլոր այդ փոփոխությունները այն բանին են ուղղված, որպեսզի Օլիմպիական խաղերին մասնակցեն նաեւ կին բռնցքամարտիկները:

«Մենք ցանկանում ենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցեն նաեւ հայ կին բռնցքամարտիկները», - նշել է Գաբրիելյանը: