2009թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում 131.5 հազար տոննա բենզին է իրացվել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ տնտեսականմրցակցության պաշտպանության պետականհանձնաժողովի հերթական նիստում քննարկվելեն բենզինի, դիզվառելիքի, տվյալների փոխանցման շուկաներում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ եւ այլ հարցեր, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, 2009 թվականի առաջին 9 ամիսներին բենզինի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվել է 5 տնտեսվարող, որոնց կողմից իրացվել է 131.5 հազար տոննա բենզին: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարողը «Ֆլեշ» ընկերությունն է, որը ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի իրացման շուկաներում համապատասխանաբար 42.24 եւ 51.4 տոկոս մասնաբաժիններով վերագրանցվեց գերիշխողների գրանցամատյանում:



Հանձնաժողովի այսօրվա մեկ այլ որոշմամբ «Արմինկո» ընկերությունը հանվել է գերիշխողների գրանցամատյանից, քանի որ տվյալների փոխանցման շուկայում կորցրել է գերիշխող դիրքը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---