ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանի շտաբի ակտիվիստների վրա հարձակման համար մեղադրում է ՀՀԿ-ից պատգամավորին

PanARMENIAN.Net - Ք.Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա երեկ կատարված հարձակումը նրա նախընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու` Հայաստանի իշխանությունների փորձն է: Այդ մասին այսօր Երեւանում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը:



Զուրաբյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունն օժանդակում է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանին, որը նույն ընտրատարածքում է հավակնում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին: «Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրամանով»,- ընդգծեց Զուրաբյանը:



Լեւոն Զուրաբյանը հաղորդեց նաեւ, որ հարձակման արդյունքում տուժել են վեց ակտիվիստներ, որոնց թվում նաեւ` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: «Ակտիվիստները զանազան բարդության աստիճանի վնասվածքներ են ստացել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները տուժածներից դիմումներ են վերցրել, բայց առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ»,- նշեց Զուրաբյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---