Իտալացի արվեստագետները ելույթ կունենան Երեւանյան օպերայի բեմում

PanARMENIAN.Net - Հայ-իտալական համագործակցության շրջանակներում իտալացի արվեստագետները ելույթ կունենան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Դեկտեմբերի 29-ին կկայանա «Իտալիան բեմում` երաժշտության, պարի, պոեզիայի աշխարհ» համերգ-ներկայացումը: Ծրագրին կմասնակցեն թատրոնի, կինոյի եւ հեռուսատեսության դերասանուհի Ջուդիտտա Սալտարինին, բարիտոն, նվագակցող` մաեստրո Մաուրո Տրոմբետտան, էստրադային երգիչ Չեզարե Ռաննուչչի Ռաշելը, մեծն սոպրանո Մարտինա Բելլին, սոպրանո Աուրորա Չինելլին, տենոր Դոմինգո Ստազին, պարուհիներ` Մարթա Դե Յոաննան եւ Աուրորա Պիկան:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---