28 դեկտեմբերի 2009 - 18:45 AMT
Ճգնաժամի պայմաններում «Ամերիաբանկը» 2009թ. ավելացրեց աշխատողների թիվն ու երկու անգամ բարձրացրեց աշխատավարձը
Ընթացիկ տարվատնտեսականճգնաժամի պայմաններում «Ամերիաբանկն» անկախ շուկայական անկայուն եւ բարդ իրավիճակից, դեռեւս ապրիլ ամսին, համաձայն անձնակազմի աշխատանքի գնահատման համալիր մոտեցման համակարգի, ինչը ենթադրում է յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր անհատական ներդրման գնահատում, վճարեց տարեկան բոնուսներ եւ ամբողջ տարվա ընթացքում համալրեց իր անձնակազմը նոր, որակյալ աշխատակիցներով: Եթե տարվա սկզբին բանկի աշխատակիցների թվաքանակը կազմում էր ընդամենը 175 մարդ, ապա այժմ աշխատակիցների քանակը հասնում է 226-ի:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, 2009 թվականի ընթացքում 2 անգամ կատարվել է աշխատավարձի բարձրացում` յուրաքանչյուր անգամ միջին հաշվով 20 %-ի չափով: Ընթացիկ տարում մի շարք աշխատակիցներ անցան աշխատանքային վերապատրաստումներ Հայաստանի հանրապետությունում եւ արտերկրում:

Բարձր գնահատելով եւկարեւորելով անձնակազմի խրախուսման եւ առանձնահատուկ հոգածության հարցը` տարեվերջին Բանկը աշխատակիցների համար սահմանեց մի շարք խանութներից եւ զվարճանքի վայրերից օգտվելու հատուկ զեղչային համակարգ: Իսկ ամանորյա ամենամեծ անակնկալը եղավ առողջության բժշկական ապահովագրությունը, որից Բանկի աշխատակիցները կարող են օգտվել 2010թ. հունվարի 1-ից: