Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թմբիրի մեջ է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թմբիրի մեջ է, եւ այն, որ Հայաստանում պատրաստվում է արձանագրությունները անվավեր ճանաչելու տարբերակ, կարող է վերջնականապես հարվածել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: այս մասին հայտարարել է թուրք վերլուծաբան Օմեր Թաշպինարը: Նրա խոսքերի համաձայն, Անկարան կարող է այն օգտագործել որպես հարմար առիթ աշխարհին ներկայացնելու, որ գործընթացը ձախողել է հայկական կողմը: Սակայն, դա իրատեսական չէ, քանի որ գոյություն ունի նաեւ հիմնախնդրի «վաշինգտոնյան ճակատը»:



«Եթե Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարի ստորագրությունը, ապա Վաշինգտոնը բոլոր մեղադրանքները կներկայացնի Թուրքիային: ԱՄՆ-ն եզրակացնելու է , որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այս տեսանկյունից Վաշինգտոնի եւ Երեւանի գնահատականները միանման են` հայ-թուրքական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի հետ: Ընդ որում, Անկարան ղարաբաղի հարցն օգտագործում է քաղաքական նպատակներով` որպես նախապայման», - գրում է Թաշպինարը:



Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ Ղարաբաղի հարցում հրաշքների սպասել պետք չէ: «Հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացների միջեւ որեւէ կապ չհաստատելու համար Երեւանը ավելի համառորեն պետք է իրենը պնդի: Իսկ եթե դա հանգեցնի հայ-թուրքական գործընթացի ձախողման, ապա Վաշինգտոնում այնպիսի իրավիճակ կստեղծվի, որը ցանկալի չի լինի թուրքերի համար: ԱՄՆ Կոնգրեսում մեծ թափով կծավալվի Հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ Օբաման իր հերթին, կհայտնվի դժվարին կացության մեջ: Ես կարծում եմ, որ սեղանին կդրվի հետեւյալ առաջարկությունը` Երեւանն ու Անկարան թող միաժամանակ իրենց խորհրդարաններում վավերացման ներկայացնեն արձանագրություններից մեկը», - ընդգծել է թուրք փորձագետը, գրում է Սաբահ թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---