Ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը չեն շտապում վավերացնել Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը չեն շտապում իրագործել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: Թուրքական ընդդիմությունն ու Բաքուն Ժնեւում ստորագրված արձանագրությունները համարում են դավաճանություն եւ պահանջում են հաշվի առնել Ադրբեջանի շահերը, գրում է գերմանական Suddeutsche Zeitung:



Ըստ հոդվածի հեղինակի, Ադրբեջանը կտրուկ է Անկարայի հանդեպ իր պահանջներում` չի կարող ազատ սահմանային հաղորդակցություն լինել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, քանի դեռ Հայաստանը չի գնացել որոշ զիջումների Ղարաբաղի հարցում:



Թուրքիայի կառավարությանը, հավանաբար, շփոթեցրել է Ադրբեջանի կտրուկ արձագանքը եւ հատկապես այն, թե որքան հմուտ է դա օգտագործում իր շահերում Թուրքիայի ազգայնական ընդդիմությունը: Այդ պահից ի վեր Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հակառակ կուրսն որդեգրեց: Սահմանը կբացվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում, հաղորդում է DW-world-ը:

Թերթը հիշեցնում է, որ Հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: «Էրդողանը կարող է հուսալ, որ ազգայնականները դիմադրություն ցույց կտան սեփական կուսակցության շարքերում: Ոչ միայն հայերը, այլ նաեւ ամերիկացիները, ռուսներն ու եվրոպացիները զարմանքով եւ նույնիսկ նյարդայնացած են արձագանքում Անկարայի անսպասելի շրջադարձին»,-ընդգծում է Suddeutsche Zeitung-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---