29 դեկտեմբերի 2009 - 13:25 AMT
ԱՄՆ-ում լույս է տեսել «Հայաստանի զավակները. մոռացված Ցեղասպանությունն ու դարավոր պայքարը հանուն արդարության» գիրքը
Ամերիկահայ լրագրող Մայքլ Բոբելյանը` Ցեղասպանությունը վերապրածների հետնորդը, հրապարակել է «Հայաստանի զավակները. մոռացված Ցեղասպանությունն ու դարավոր պայքարը հանուն արդարության» գիրքը:

Գիրքը հզոր պատմություն է Ցեղասպանության հանցագործությունների, շարունակվող պայքարի ու ժխտման մասին: Հեղինակն արեւմտյան պրագմատիզմը ներկայացնում է որպես զանգվածային հանցագործությունների մասին ճշմարտությունից խուսափելու փորձ:

Իր գրքում Բոբելյանը ուշադրություն է դարձնում կուլիսային խարդավանքների վրա, որոնց պատճառով 1990թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք արգելափակվեց Ցեղասպանության մասին բանաձեւը, հաղորդում է Asbarez News-ը: