2010-ին երկարացված ամանորյա տոների պատճառով թոշակների վճարումը չի երկարաձգվի

PanARMENIAN.Net - 2010-ին թոշակների վճարումը, որը կարող էր հետաձգվել Հայաստանի կառավարության` ամանորյա տոները մինչեւ հունվարի 11-ը երկարացնելու որոշման պատճառով, չի երկարաձգվի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ այդ որոշումը հասարակությանը հասցնելու խնդրանքով դիմեց լրատվամիջոցներին: «Այդ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրի նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ համապատասխան պետբաժանմունքների հետ: Ես շնորհակալ եմ նաեւ իմ գործընկերներին, ովքեր համաձայնեցին հունվարի 4-5-ին աշխատանքի դուրս գալ, ինչի արդյունքում հունվարի 4-ից սկսած Երեւանում, եւ ապա հանրապետության մարզերում կսկսեն վճարել թոշակները»,- ասաց նա:



Տիգրան Դավթյանն ավելացրեց` քանի որ նախարարությունը բավականաչափ ռեսուրսներ ունի, ապա 530 000 թոշակառուներ առիթ չունեն մտածելու թոշակները ժամանակին ստանալու մասին:



Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին կայացած նիստում փոփոխություններ կատարեց «Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, ինչի արդյունքում երկրի քաղաքացիները ամանորյա տոների ընթացքում կհանգստանան մինչեւ 2010թ. հունվարի 10-ը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---