8 փետրվարի 2002 - 22:58 AMT
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻԱՑԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՉԻՆ
Հայ առաքելական եկեղեցին միացել է 2002 թվականի ձմեռային Օլիմպական խաղերի ընթացքում հաշտեցում հաստատելու կոչին: Կոչի տակ իր ստորագրությունն է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կալա Զաքիի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Կալա Զաքին տեղեկացրել է Կաթողիկոսին, որ փաստաթղթի նպատակն է հաշտեցման կոչ ուղղել բոլոր պետություններին, հասարակական եւ քաղաքական կազմակերպություներին Օլիմպիական խաղերի անցկացման օրերին: Կոչի տակ արդեն ստորագրվել են մոտ 50 բարձրաստիճան կրոնական գործիչներ: «Ես ողջունում եմ խաղաղության հաստատմանը ուղղված բոլոր կոչերրը: Այդ պատգամը մշտապես հնչում է հայկական եկեղեցում»,- ասել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: