Սերժ Սարգսյանն հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել պաշտպանական գերատեսչությունում

Սերժ  Սարգսյանն հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել պաշտպանական գերատեսչությունում PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մեր երկրի պաշտպանական գերատեսչությունում:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2009 թ. կատարված աշխատանքները, քննարկվել են մեր բանակի մարտական պատրաստվածությանը, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ 2010 թ. ընթացքում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները եւ կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---