7 հունվարի 2010 - 18:05 AMT
2010 թ-ն ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հարավային Կովկասը


ԵԱՀԿ-ում իր նախագահության տարում Ղազախստանը կազմել է բազմակողմ եւ երկկողմ խորհրդատվությունների ժամանակացույց, որը ընդգրկում է ԵԱՀԿ-ի բոլոր պետությունները, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:

«Կանոնավոր հիմքում Վիեննայում եւ ԵԱՀԿ-ի այլ պետություններում կանցկացվեն կանոնավոր խորհրդատվություններ Եվրամիության, Եվրախորհրդի, Ասիայում վստահության ուղղված խորհրդակցության, ԱՊՀ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ: Փորձը ցույց է տալիս տվյալ մոտեցման կարեւորությունը Կազմակերպության օրակարգի ակտուալ խնդիրների տարբեր տեսակետների մերձեցման, գործողությունների համակարգման համար», - ասվում է հայտարարության մեջ:

Նաեւ հաղորդվում է, որ 2010 թ-ն նախատեսված են Ղազախստանի ԱԳ նախարար` Պետ քարտուղար, գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի այցերը ԵԱՀԿ-ի դաշտային ներկայության շրջանները` Հարավային Կովկաս, Բալկաններ, Արեւելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա:

2010 թ-ց հունվարի 1-ց Ղազախստանը ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը: