7 հունվարի 2010 - 18:15 AMT
2010 թ-ն հունիսին Թուրքիան կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը


2010 թ-ն հունիսին Թուրքիան կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բակի Իլկինը:

Մեկ ամսվա ընթացքում Անվտանգության խորհրդի բոլոր ժողովներին նախագահ կլինի բակի Իլկինը, սակայն հանդիպումները բարձր մակարդակով կգլխավորի Թուրքիայի ԱԳ նախագահը, գրում է The Journal of Turkish Weekly-ն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը իրականացվում է 20 անդամների կողմից, այբբենական կարգով: Թուրքիան Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձավ 2009 թ-ի հունվարին, նրա անդամակցությունը ավարտվում է 2010 թ-ի վերջին: