8 հունվարի 2010 - 13:25 AMT
Թուրքիան ու Ռուսաստանը փակ բանակցություններ են վարում Հայաստանի վերաբերյալ


Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոստովանել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը փակ բանակցություններ են վարում Հայաստանի վերաբերյալ այն պահից ի վեր, երբ Անկարան ու Երեւանը ստորագրեցին Հայ-թուրքական արձանագրությունները: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Թուրքիայի նախագահն ասել է, որ դա եղել է «փակ, շատ ակտիվ դիվանագիտություն», որը կենտրոնացած էր ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վրա: «Բանակցությունների մանրամասների հրապարակումը չի նպաստի սառեցված հակամարտությունների կարգավորմանը, հակառակը` ավելի կբարդացնի դրանք»,-պարզաբանել է Գյուլը` բացատրելով, թե ինչու են բանակցությունները գաղտնի: